Միացյալ համահայկական հիմնադրամի նախագահ, The California Courier թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը պատրաստակամություն է հայտնել իր միջոցներով ամերիկահայ գործարար աշխարհին փոխանցել քաղաքապետարանի ներդրումային առաջարկները: Այս մասին նա հայտարարել է այսօր` սեպտեմբերի 14-ին, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհակալություն հայտնելով հիմնադրամի կողմից իրականացված ծրագրերի համար` Կարեն Կարապետյանը նշել է, որ քաղաքապետարանն ակնկալում է գործընկերային փոխշահավետ հարաբերություններ եւ ներկայացրել է մայրաքաղաքում բարենպաստ բիզնես միջավայրին ուղղված քայլերն ու ներդրումային առաջարկները:«Գործարար շրջանակներին հետաքրքիր եւ փոխշահավետ առաջարկներ ենք ներկայացնում եւ համոզված ենք, որ Երեւանում ձեւավորված միջավայրը բարենպաստ է ներդրումների  համար»,-շեշտել է քաղաքապետը:

Խոսելով Միացյալ հայկական հիմնադրամի ծրագրերի մասին` Հարութ Սասունյանը նշել է, որ չնայած հեռավորությանը, հետեւում է քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերին:ъ

Քաղաքապետ Կարեն Կարապետյանն ու Հարութ Սասունյանը հանդիպման ընթացքում քննարկել են հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները: