Ամռան ամիսների ու սեպտեմբերի առաջին տասնօրյակում Շիրակի մարզում ինֆեկցիոն հիվանդությունների դեպքեր չեն արձանագրվել: Սննդային թունավորման մեկ դեպք է գրանցվել Գյումրիի «Ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոցում», փոխարենը սուր աղիքային ինֆեկցիայով հիվանդների թիվն է շատ եղել:
Ըստ բժիշկ-մասնագետների, ազգաբնակչությունն ինչ-որ չափով սկսել է հետեւել սննդի հիգիենիկ-անվտանգության կանոններին, սակայն դեռեւս ոչ լիարժեք, ինչի ապացույցը սուր աղիքային ինֆեկցիայով հիվանդացության դեպքերն են: Ներկայումս հիվանդանոցի մեծահասակների ու մանկահասակների բաժանմունքներում հոսպիտալացված են աղիքային ինֆեկցիայով հիվանդներ: Իսկ վիրուսային հիվանդությունների տարածում, բժիշկների վստահեցմամբ դեռեւս չկա, սուր ռեսպերատոր հիվանդությունների բռնկումներ սպասվում են հոկտեմբերից՝ կապված եղանակային փոփոխությունների հետ:


























