ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ, (ANCA) Լոս Անջելեսի քաղաքապետի թեկնածու Վենդի Գրյուելը կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հայտնում է ANCA-ն։

Վերջին երկու տարիների ընթացքում Գրյուելն աշխատել է որպես Լոս Անջելեսի ֆինանսական ռեվիզոր, իսկ մինչ այդ հանդիսացել է քաղաքային խորհրդի ժամանակավոր ներկայացուցիչ՝ ներկայացնելով քաղաքի շրջաններից մեկը։

Վենդի Գրյուելը վերջերս է հայտարարել 2013 թվականին կայանալիք քաղաքապետի ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին։ Նրա մրցակիցները կդառնան քաղաքային խորհրդի ներկայացուցիչ Էրիկ Գարսետտին, խորհրդի անդամ Ջեն Փերրին եւ առաջին փոխքաղաքապետ Օսթին Բենթները։

Հայ համայնքի հետ հանդիպումը մեկն է նախատեսված բազմաթիվ հանդիպումներից, որոնք կազմակերպել է ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի գրասենյակը։