Ազատության հրապարակում, շաբաթ օրը` սեպտեմբերի 17-ին, առավոտյան ժամը 9-ին երեւանցի մի խումբ երիտասարդներ կազմակերպում են հավաք` ի օգնություն Ասկերանի զորամասում խելագարված զինվոր Հովհաննես Վարդանյանի ծնողների:
Հավաքի մասնակիցներին թռուցիկների տեսքով կբաժանվեն Հովհաննեսի ընտանիքին օգնելու նպատակով բացված հաշվեհամարի տվյալները:
Հավաքի մասնակիցները կկարողանան իրենց օգնությունը տրամադրել զինվորի հորը` Վարդան Վարդանյանին, որը կլինի այնտեղ:




























