Թուրքիայի հայտնի Բոդրում հանգստավայրում դիսկոտեկից դուրս գալուց հետո անգլիացի եւ բելգիացի զբոսաշրջիկները մի խումբ թուրք երիտասարդների կողմից ծեծի են ենթարկվել:Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ անգլիացի եւ բելգիացի զբոսաշրջիկները ուշ երեկոյան դուրս են եկել դիսկոտեկից եւ սկսել բարձրաձայն խոսել, ինչը դուր չի եկել ճանապարհով անցնող թուրք երիտասարդներին:
Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի հետեւանքով 27-ամյա անգլիացի զբոսաշրջիկ Հուդզոն Բլեքը գլխին ստացած հարվածերի պատճառով տեղափոխվել է հիվանդանոց: Զբոսաշրջիկներին ծեծելուց հետո թուրք երիտասարդները հեռացել են:


























