Ֆեյսբուք սոցիլալական ցանցում ստեղծվել է նոր իվենթ` «Մաքրենք «Տատիկ-պապիկի» արձանը»:
Խոսքը գնում է Արցախի յուրօրինակ խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» արձանի մասին: Այս ցանկությունն առաջացել է` տեսնելով հուշարձանի խայտառակ կեղտոտ լինելը: Ոմանք կավիճով գրառումներ եւ այլ տեսակի «զարդարանքներ» են արել ազգային խորհրդանիշի վրա: Այցելությունը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին:
Կազմակերպիչները ունեն տրանսպորտի, կացարանի հետ կապված տեխնիկական խնդիրներ եւ խնդրում են պետական կամ մասնավոր կառույցների եւ անձանց աջակցությունը այդ հարցում;




























