Հռոմում (Ասսիզի), սեպտեմբերի 12-ին, տեղի է ունեցել ԵԱՀԿ կազմակերպած «Քրիստոնյաների նկատմամբ ատելության հողի վրա կատարված հանցագործությունների եւ պատահարների կանխում եւ արձագանքում» թեմայով ժողովը:

Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ համաժողովին մասնակցել են ԵԱՀԿ անդամ երկրների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ փորձագետներ, լրագրողներ եւ գիտնականներ: Համաժողովի ընթացքում անդրադարձ կատարվեց տարբեր երկրներում պաշտամունքային վայրերի պաշտպանության, քրիստոնյաների իրավունքների ոտնահարման եւ առկա այլ հիմնահարցերի լուծման հեռանկարներին:

Այս ժողովին Մայր աթոռ սուրբ Էջմիածինը ներկայացրել է Իտալիայի հայոց հոգեւոր հովիվ Տ. Առեն վարդապետ Շահենյանը: