Ղարաբաղյան պատերազմի վերսկսման որեւէ հավանականություն չկա։ Սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման վստահություն հայտնեց Կովկասի ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով, Ռուսաստանի քաղաքականությունն ուղղված է նրան, որ տարածաշրջանում ստատուս քվոն պահպանվի, պատերազմական գործողություններ չլինեն եւ շարունակվի բանակցային գործընթացը։ «Նույն նպատակին են միտված նաեւ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի ջանքերը, դրա համար էլ ոչ մի պատերազմ չի լինի»,- համոզմունք հայտնեց քաղաքագետը։



























