Երեւանի պետական համալսարանում եւ Հայաստանի պետական ագրարային համալսարանում, այսօր` սեպտեմբերի 16-ին, տեղի է ունեցել Orange WiFi «անկյունի» պաշտոնական բացումը։
«Ծրագիրն անպայման շարունակվելու է. Orange-ի հետ ունենք պայմանավորվածություն, որ անվճար WiFi անկյուններ կբացվեն Երեւանի պետական եւ ոչ պետական բուհերում եւ ավագ դպրոցներում։ Բուհական համակարգում իրականացվող այս ծրագիրը կնպաստի կրթության զարգացմանն ու բարելավմանը»,- նշել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը։
Եվս երկու բուհում՝ Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում նման անկյուններ պատրաստ կլինեն արդեն հաջորդ շաբաթ:
Նշենք, որ WiFi անկյունները հագեցած են Flybox մոդեմով, որին միաժամանակ կարող է միանալ մինչեւ 40 սարքավորում։ WiFi անկյունները հագեցած են սեղանով եւ աթոռներով։ Յուրաքանչյուր ուսանող կարող է անվճար միանալ WiFi անլար ինտերնետ կապին եւ ստանալ մինչեւ 7 Մբ/վ ներբեռնման արագություն։ Ինտերնետ կապը տարածվում է մինչեւ 100-150 մ։




























