Էրեբունու փողոցում գտնվող գյուղմթերքների շուկայի դիմաց անհայտ անձը հարվածել ու խլել է երիտասարդի բջջային հեռախոսը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 18.00-ին, 27-ամյա մի երիտասարդ ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում հաղորդում էր տվել, որ ժամը 11.30-ի սահմաններում Էրեբունու փողոցում գտնվող գյուղմթերքների շուկայի դիմաց ոմն Հրայր ձեռքերով հարվածել է իր գլխին, հափշտակել երկու բջջային հեռախոս ու դիմել փախուստի:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հրայրը 42-ամյա  Հրանտ Բաղրամյանն է, որը սեպտեմբերի 15-ին բերման է ենթարկվել Երեւան քաղաքի վարչություն:

Կատարվում է նախաքննություն: