Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քաղաքական կազմակերպությունը՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ), դատական հայց է ներկայացրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգնականների դեմ՝ երկրաշարժերից անմիջապես հետո երկրում Twitter-ի արգելափակման հրաման տալու համար։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Twitter-ի գործունեությունը Թուրքիայում սահմանափակվել է փետրվարի 9-ին՝ երկրաշարժերի մասին կեղծ հաղորդագրությունների տարածման պատճառով։ ԺՀԿ-ն կարծում է, որ աղետի պայմաններում սա չարդարացված միջոց է, քանի որ սոցցանցը «կենսական կարեւոր ալիք» է փլատակների տակ մնացած մարդկանց եւ որոնումներ կատարողների համար։
Հայցերը ներկայացվել են հաղորդագրությունների վարչության պետ Ֆահրեթթին Ալթունի ու տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարության ղեկավար Ադիլ Կարայսմայիլօղլուի դեմ։ Երկու պաշտոնյաներն էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգնականներն են։




























