2001 թվին Ուկրաինայում սպանված, ադրբեջանցի գործարար Էլչին Ալիեւի սպանության գործի կապակցությամբ նոր մանրամասներ են հայտնի դարձել: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Բիզիմյոլ» թերթը` վկայակոչելով Ազատության եւ խաղաղության պաշտպանության միջազգային իրավական կազմակերպության ղեկավար Մուսա Ռահիմի տեղեկությունները:

Նա հայտնել է, որ Ուկրաինայի դատախազության կողմից անցկացված հետաքննության ժամանակ պարզվել է, որ Էլչին Ալիեւին սպանել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության Շամխորի կորպուսի հրամանատար, գեներալ Ռովշան Էքբերովը: Ռահիմի խոսքով, սպանության դեպքի կապակցությամբ Ուկրաինայի դատախազությունը դիմել է Ադրբեջանի դատախազությանը` պահանջելով քրեական գործ հարուցել գեներալի դեմ, գրում է «Բիզիմյոլ»-ը: