Սիրիայի եւ Թուրքիայի երկրաշարժերի հետեւանքով զոհված հայերից մի քանիսը հուղարկավորվել են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։

«Սիրիայում զոհված մայրը եւ որդին հուղարկավորվել են։ Թուրքիայի Մալաթիայի քաղաքում զոհված ամուսինները եւ նրանց երեխան հուղարկավորվել են։ Հուղարկավորվել է նա հայ երգչուհի Զիլան Տիգրիսը: Թուրքիայիում վաղը եւս մեկ հայ կհուղարկավորվի»,- նշեց Ալեքսանյանը։

Նա հավելեց, որ զոհված հայերի պաշտոնական թիվը շարունակում է մնալ ինը, երկուսը՝ Սիրիայում, յոթը՝ Թուրքիայում։

Նշենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած եկրաշարժի զոհերի թիվն հասնում է 30 հազարի, իսկ Սիրիայում մոտ 6500-ը։