Փետրվարի 13-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը դժվարանցանելի է։

Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Մարտունի-Վարդենիս (2-5-րդ և 10-րդ կիլոմետր հատվածներում բուք է), Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս (բուք է) և Հարժիսի խաչմերուկից մինչև Շինուհայրի խաչմերուկ (բուք է) ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։

Սևանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։