Երեւան-Սեւան ճանապարհի 33-րդ կմ-ին, սեպտեմբերի 18-ին, «Մերսեդես Բենց C-280» մակնիշի 9 ՏՏ 899 համարանիշի ավտոմեքենան  դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց` դեպի Երեւան տանող ուղեմաս, կոտրել երկաթե եւ բետոնե արգելապատնեշները, դուրս եկել երթեւեկելի մասից դեպի աջ, ընթացել մոտ 60 մ եւ կանգ առել ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող անտառում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը` 19-ամյա Հարություն Թորոսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ երեք ուղեւորները տեղում մահացել են: Զոհվածներն են 19-ամյա Վահե Ասատրյանը եւ երկու աղջիկներ` Սեդա եւ Լիլիթ անուններով (ազգանունները ճշտվում են):