Գյումրիի 6 բնակիչներ, սեպտեմբերի 17-ին, մոլորվել են Արագած բարձրանալիս:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մոլորվածների թիվը 6-ն է: Ըստ այդմ, ժամը 03.20-ին սահմաններում` որոնողական աշխատանքների արդյունքում, ԱԻՆ փրկարարները Արագած լեռան վրա (մոտ 3500-3700մ բարձրություն) հայտնաբերել են Գյումրի քաղաքի բնակիչներ` 65-ամյա Հենրիկ Պավլեյանին, 17-ամյա Լեւոն Նազարյանին, 17-ամյա Հրաչ Կարապետյանին, 15-ամյա Աշոտ Սուլթանյանին, 14-ամյա Ռաֆիկ Ավետիսյանին եւ 17-ամյա Վազգեն Գրիգորյանին: Տուժածներն անվնաս իջեցվել են սարից եւ հանձնվել հարազատներին:


























