Ազատամարտիկ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Սասուն Միքայելյանը ողջունում է երկխոսությունը, սակայն կարծում է, որ իշխանությունն առայժմ խաղ է անում եւ ինչ-որ պահի «քցելու է»: Այդ մասին Միքայելյանը հայտնել է սեպտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը: «Չեմ հավատում, որ երկխոսությունն արդյունք կտա: Ես մտածում եմ, որ իշխանությունները դա խաղում են այնքան, ինչքան ձեռնտու է... Պահի տակ իշխանությունները «քցելու» են»,- նշեց Սասուն Միքայելյանը:

Համենայն դեպս, Սասուն Միքայելյանը պայքարելու է մինչեւ վերջ: «Էս իմ երկիրն ա, ես պայքարելու եմ «դո պոտերի պուլսա»,- ասել է Միքայելյանը: Վերջինս չի բացառել, որ առաջիկա հանրահավաքում Կոնգրեսը կարող է հայտարարել նստացույց անելու մասին: 

Լրագրողներից մեկի հարցին, թե վատ չի՞ զգում, որ եւ իրեն են քաղբանտարկյալ համարում, եւ Տիգրան Առաքելյանին, ով ազատազրկված է ոստիկանին հայհոյելու համար, Սասուն Միքայելյանը պատասխանել է, որ Տիգրան Առաքելյանն իր համար քաղբանտարկյալ է: «Ես էլ հայհոյել եմ դատարանում. եթե դատավորը հայհոյում է մեր օրենքը, ես էլ իրեն եմ հայհոյում»,- նկատել է նա: