Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները «ցավալի է» կոչել այն փաստը, որ Չինաստանն արգելափակել է G20-ի՝ Ուկրաինայում հակամարտության համար Ռուսաստանին դատապարտող կոմյունիկեն, հայտնում է Reuters- ը:
Նա լրագրողների առջեւ ելույթ է ունեցել Բենգալուրում աշխարհի ամենամեծ տնտեսությունների ֆինանսական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումից հետո:
«Բայց ինձ համար ավելի կարեւոր էր, որ մնացած բոլորը հավատարիմ էին միջազգային իրավունքի, բազմակողմ մոտեցման եւ պատերազմի դադարեցման հստակ դիրքորոշմանը», - ասել է Լինդները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայում իր գործողությունների կապակցությամբ Ռուսաստանի դատապարտման հարցը վերածվել է արեւմտյան երկրների եւ որոշ այլ պետությունների, ներառյալ Չինաստանի եւ Հնդկաստանի միջեւ բուռն վեճի առարկայի:





























