Էնթոնի Ալբանեզեն դարձել է Ավստրալիայի առաջին գործող վարչապետը, որը մասնակցել է գեյերի եւ լեսբուհիների Սիդնեյի Մարդի Գրա շքերթին, որն իր տեսակի ամենամեծ իրադարձություններից մեկն է աշխարհում, հայտնում է ВВС-ն:
Մարդկանց հսկայական բազմությունը լցվել է քաղաքի Օքսֆորդ փողոցներ, երբ այնտեղով ավելի քան 12 000 մասնակիցներ եւ 200 լողացող միջոցներ են անցել:
«Սա ժամանակակից Ավստրալիայի տոնն է»,- ասել է Ալբանեզեն:
Նա հավելել է, որ իր համար «ցավալի է», որ ինքը երկրի առաջին ղեկավարն է, որը մասնակցել է շքերթին պաշտոնավարման ընթացքում։
Սա առաջին անգամ չէ, որ Ավստրալիայի վարչապետը մասնակցում է միջոցառմանը։ Մալքոլմ Թերնբուլը ներկա է եղել 2016 թվականին, սակայն երթին չի մասնակցել։
Մարդի Գրա շքերթն անցկացվում է 1978 թվականից եւ առաջացել է բողոքի ցույցի արդյունքում, որը համընկել է Սթոունվոլի՝ ավելի քան 50 տարի առաջ Նյու Յորքի ԼԳԲՏ համայնքի ապստամբությունների տարելիցի հետ:
Վերջին երկու տարիներին համավարակի պատճառով շքերթն անցկացվել է որպես փակ միջոցառում Սիդնեյի կրիկետի դաշտում:
Սիդնեյում այս տարվա միջոցառումը համընկնում է WorldPride-ի հետ, որը խթանում է ԼԳԲՏՔ+ իրավունքներն ամբողջ աշխարհում:
Գեյ-շքերթներին մասնակցած աշխարհի այլ առաջնորդների թվում են Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն եւ նրա նախկին նորզելանդացի գործընկեր Ջասինդա Արդերնը:





























