ԵՄ պատժամիջոցների տասներորդ փաթեթն ուղղված է ռուսական ռազմական արդյունաբերության, քարոզչության եւ ֆինանսական համակարգի դեմ։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ռուս ագրեսորի վրա ճնշումը պետք է մեծանա. մենք ակնկալում ենք վճռական քայլեր «Ռոսատոմ»-ի եւ ռուսական միջուկային արդյունաբերության դեմ, ուժեղացված ճնշում ռազմական եւ բանկային համակարգերի վրա»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Ավելի վաղ Եվրամիությունը ներկայացրել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը։ Պատժամիջոցների նոր փաթեթը, մասնավորապես, լրացուցիչ արգելքներ է սահմանում կարեւոր տեխնոլոգիաների եւ արդյունաբերական ապրանքների՝ էլեկտրոնիկայի, հատուկ տրանսպորտային միջոցների, մեքենաների մասերի, բեռնատարների եւ ռեակտիվ շարժիչների պահեստամասերի համար, ինչպես նաեւ շինարարության ոլորտի ապրանքների արտահանման դեմ, որոնք «կարող են ուղղվել Ռուսաստանի զինված ուժերին, օրինակ՝ ալեհավաքներին կամ կռունկներին»։