Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պեւկուրը փետրվարի 26-ին պաշտոնական այցով ժամանել է Կիեւ, որտեղ, մասնավորապես, հանդիպել է իր ուկրաինացի գործընկեր Ալեքսեյ Ռեզնիկովի հետ, հայտնում է Delo.ua-ն։
«Ուրախ էի Կիեւում այսօր ողջունել իմ ընկեր եւ գործընկեր Հաննո Պեւկուրին՝ Էստոնիայի պաշտպանության նախարարին: Սա մեր մեծ բարեկամի առաջին այցը չէ Կիեւ»,- գրել է Ռեզնիկովը Facebook-ում։
Նա ընդգծել է, որ Ուկրաինան զգալի օգնություն է ստանում Էստոնիայից՝ հատկապես հաշվի առնելով այս երկրի հնարավորություններն ու ռեսուրսները։
«Պատկերացրեք՝ Էստոնիայից Ուկրաինային տրամադրվող օգնության ընդհանուր ծավալն արդեն գերազանցել է ՀՆԱ-ի 1%-ը: Մշտական աջակցությունը «Ռամշտեյնի» շրջանակներում, 155 մմ հաուբիցներ են, Ուկրաինայի համար 1 միլիոն 155 մմ արկեր, դաշտային հոսպիտալներ եւ մեր զինվորների բուժումը՝ ընդամենը մի փոքր մասը այն ամենի, ինչ մեզ համար անում է բարեկամ Էստոնիան։ Ես հիացած եմ Էստոնիայի ժողովրդով եւ նրանց աջակցությամբ»,- ամփոփել է Ուկրաինայի պաշտպանության նախարարը։





























