«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցում է խորհրդարանականների` Կիեւում սեպտեմբերի 18-20-ին տեղի ունեցող միջազգային խորհրդակցությանը:
«Ժառանգության» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Եվրոպայի տարբեր ծայրերից եկած խորհրդարանականները հավաքվել են` նշելու «Բաբիյ Յառի» ջարդի 70-րդ տարելիցը եւ քննարկելու նոր դարաշրջանում ցեղասպանության, ռասայականության ու հակասեմիտականության խնդիրները:
Խորհրդակցության շրջանակներում Հովհաննիսյանը հանդիպել է Ուկրաինայի Ռադայի խոսնակի, գերմանական Բունդեսթագի փոխխոսնակի, Իսրայելի Քնեսեթի, Վրաստանի Ազգային ժողովի, ինչպեսեւ եվրոպական այլ երկրների խորհրդարանների անդամների հետ:




























