Ռուսաստանի Նովգորոդի մարզի Մ-11 մայրուղու խցանումը, որտեղ, ըստ թարմացված տվյալների, բախվել են 42 ավտոմեքենաներ, ձգվել է մի քանի կիլոմետր, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Իրավիճակը սրում է այն, որ խցանված բեռնատարները չեն կարողանում շրջվել։

Փաստաթղթերի ձեւակերպումը նույնպես ժամանակ է պահանջում։ Մինչեւ վթարի բոլոր մասնակիցները չգրանցվեն, մայրուղին չի բացվի։ Մոսկվայի ուղղությամբ 545 կմ-ում կամակերպվել է ելք դեպի Մ-10 ճանապարհ։