Ակնկալվում է, որ Շվեյցարիայի տնտեսական աճն այս տարի կդանդաղի, բայց չի հայտնվի ռեցեսիայում։  Երեքշաբթի այս մասին հայտարարել է երկրի կառավարությունը՝ 2022 թվականի վերջին գրանցված զրոյական աճի մասին հայտնելուց հետո, հաղորդում է Reuters-ը:

«Ներկայիս տեսանկյունից ես ռեցեիսա չէի կանխատեսի», - լրագրողներին ասել է Տնտեսական քաղաքականության վարչության ղեկավար Էրիկ Շայդեգերը։

Նա նշել է մեղմ ձմռան մասին, որն օգնեց Եվրոպային խուսափել էներգետիկ ճգնաժամից եւ տնտեսական ակտիվության վերջին տվյալների մասին, որոնք, նրա խոսքով, հուսադրող են: