Թբիլիսիում, սեպտեմբերի 22-ին կկայանա Վրաստան-Եվրամիություն համագործակցության հանձնաժողովի 11-րդ նիստը, գրում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
Ըստ գործակալության, նիստի շրջանակներում կքննարկվեն Վրաստան-Եվրամիություն հարեւանության քաղաքականության, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության պայմանագրերի հարցերը:
Նշենք նաեւ, որ Վրաստան-Եվրամիություն համագործակցության հանձնաժողովի նիստը տարվա մեջ տեղի է ունենում երկու անգամ:



























