Վրաստանի ոստիկանությունը կեղծ պաշտոնական փաստաթղթերի պատրաստման համար 7 քաղաքացի է ձերբակալել, հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

Ինչպես գործակալությանը հայտնել են սահմանի պաշտպանության վարչությունից, ձերբակալված անձինք պատրաստել են «Վրաստանի»  եւ «Պրոկրեդիտ» բանկերի բանկային շրջանառության կեղծ գրառումներ, ծառայությունների եւ ֆինանսական վիճակը հաստատող կեղծ տեղեկանքներ եւ դրոշմներ, նշված բանկերը վաճառելու նպատակով:

Ըստ գործակալության, նշված փաստի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել: Հետաքննությունը կիրականացնի սահմանապահ ոստիկանության հետաքնչական-օպերատիվ բաժինը: