Թերթը գրում է, որ կիրակի օրը Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ժ Ֆլորենցիա» `ռեստորանային համալիրում կայացավ նրա դստեր եւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայր Արզուման Հարությունյանի որդու հարսանեկան արարողությունը: «Թերթի տեղեկությունների համաձայն` հարսանիքին մասնակցել են Սերժ Սարգսյանը, Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը` եղբոր` Սամվել Կարապետյանի հետ: Ներկա են եղել նաեւ Գագիկ Ծառուկյանը, Հովիկ Աբրահամյանը, մի շարք նախարարներ եւ պաշտոնատար այլ անձիք»,- գրում է «Ժողովուրդ»-ը: