Խոշոր հրդեհ է բռնկվել ամերիկյան Օհայո նահանգի գործարանում, տուժածներ չկան։ Բայց իշխանությունները հրավիրել են վտանգավոր նյութերի մասնագետի, տեղեկացրել է տեղի հրշեջ ծառայությունը։
Քլիվլենդի հրշեջ ծառայությունը տեղեկացրել է, որ իր ավելի քան 50 աշխատակիցներ գործի են դրվել կրակի դեմ պայքարում, որը բռնկվել է արդյունաբերական նշանակության երկհարկանի շենքում։
«Տուժածների մասին տեղեկություն չի ստացվել։ Հրավիրվել է վտանգավոր նյութերի մասնագետ։ Հրկիզման պատճառը հետաքննվում է»,- գրել է ծառայությունը Թվիթերում։
Հրդեհի վայրում տեղի ունեցած մի քանի պայթյուններն իշխանությունները բացատրել են գազի բալոնների դետոնացիայով։ Հրդեհը հաջողվել է վերահսկողության տակ վերցնել։ Տեղի ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ հրդեհից տուժել է մետաղակոնստրուկցիաների գործարանը։
Տեխնածին վթարներն ԱՄՆ-ում իրենց վրա ավելի մեծ ուշադրություն են հրավիրում այն բանից հետո, երբ մեկ ամիս առաջ նույն Օհայոյում ռելսերից դուրս էին եկել եւ այրվել տասնյակ վագոններ, որոնք վնասակար քիմիկատներ էին տեղափոխում։





























