Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն սեպտեմբերի 19-ին`ժամը 14.43-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կենտրոնական ավտոկայանի հարակից ջրանցքն է մտել մի քաղաքացի, ում դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարների ուժերով ջրանցքից դուրս է բերվել ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 80-ամյա Հ.Օսեթյանը: