G20-ի ԱԳ նախարարները հացահատիկային գործարքի լիարժեք կատարման կոչ են արել՝ նվազեցնելու պարենային անկայունությունն ու թույլ տալու զարգացող երկրներ մեծ քանակությամբ պարենի մուտքը։   

«Մենք խորապես մտահոգված ենք համաշխարհային պարենային անվտանգության համար մարտահրավերներով, որոնք իրենց մեջ կրում են ընթացիկ հակամարտություններն ու լարվածությունը․․․Ինչպես պարենի, այնպես էլ գյուղատնտեսական արտադրանքի, այդ թվում՝ պարարտանյութերի մատակարարման շղթաները պետք է լինեն հուսալի, բաց եւ թափանցիկ»,-ասվում է փաստաթղթում, որը հրապարակվել է G20-ի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով:  

Բացի այդ, կողմերը նաեւ հաստատել են իրենց աջակցությունը «բաց, թափանցիկ, համապարփակ, կանխատեսելի պարենի առեւտրին, որը հիմնված է ԱՀԿ կանոնների վրա»։ 

«Մենք կարեւորում ենք հացահատիկի եւ պարարտանյութերի կայուն հասանելիությունը համաշխարհային շուկայում։ Մենք ընդգծում ենք բոլոր ներգրավված կողմերի կողմից սեւծովյան հացահատիկային նախաձեռնության եւ ՌԴ-ի եւ ՄԱԿ-ի քարտուղարության միջեւ փոխըմբռնման հուշագրի լիարժեք, ժամանակին եւ շարունակական կատարման կարեւորությունը՝ պարենային անկայունության նվազեցման եւ կարիքի մեջ գտնվող զարգացող երկրներ մեծ քանակությամբ պարենի եւ պարարտանյութերի մուտքի համար»,-ասվում է փաստաթղթում։