Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագծի դեմ բողոքի ցույց է անցկացվում։

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մի քանի ցուցարարներ բերման են ենթարկվել։

Նշվում է, որ խորհրդարանականների համար ամոթի միջանցք կազմակերպելու ցուցարարների փորձերը հանգեցրել են իրավապահների հետ բախումների։