Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Աֆրիկա կատարած այցի ժամանակ ասել է, որ «Ֆրանսաֆրիկա»-ի (Ֆրանսիական Աֆրիկա) դարաշրջանն ավարտվել է։ Այս մասին հայտնում է BFMTV հրատարակությունը։ Նա պարզաբանել է, որ Ֆրանսիան չեզոք զրուցակից կլինի։
«Մեր երկրին դեռեւս վերագրվում են վաղուց գոյություն չունեցող մտադրություններ»,- ասել է Հինգերորդ հանրապետության նախագահը։
Մակրոնը մեկնել է Գաբոն, իսկ ավելի ուշ կայցելի Անգոլա, Կոնգոյի Հանրապետություն եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն։





























