Մարտի 3-ին Տավուշի մարզի պարեկները ստուգման նպատակով մոտեցել են Նոյեմբերյանի Դպրոցականների փողոցում կայանված «Ֆորդ» մակնիշի մի ավտոմեքենայի:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեքենայի դռան մոտ՝ տեսանելի վայրում, պարեկները նկատել են կռփազենք: 22-ամյա նոյեմբերյանցի վարորդը հայտնել է, որ այն իրենն է:

Դեպքի մասին հաղորդումն ու կազմված փաստաթղթերն ուղարկվել են Նոյեմբերյանի քննչական բաժին: Հանգամամքները պարզվում են: