ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իր առջեւ խնդիր չի դնում փոխել իշխանությունը Ռուսաստանում։ Այս մասին նա հայտարարել է «Բուխարեստյան ինյակի» (Բուլղարիա, Հունգարիա, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Ռումինիա, Սլովակիա, Չեխիա եւ Էստոնիա) առաջնորդների հետ հանդիպման ժամանակ, գրում է Politico թերթը՝ հղում անելով պաշտոնյաներին։
Աղբյուրների տվյալներով՝ Բայդենը «ստիպված է եղել հիշեցնել», որ Ուկրաինայում հակամարտության նպատակը կապված չէ ռուսական իշխանության փոփոխության հետ։
Ավելի վաղ Բայդենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի արեւելյան թեւի երկրները կանգնած են դաշինքի հավաքական պաշտպանության առաջնագծում: Բայդենը նշել է, որ շատ կարեւոր է, որպեսզի Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողությունից մեկ տարի անց ՆԱՏՕ-ի դաշնակիցները շարունակեն միասնական լինել։
Բայդենը նաեւ Վարշավայում իր ելույթում ասել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողությունը փորձություն էր Միացյալ Նահանգների, Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի համար: Նա նաեւ նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չի բաժանվի եւ «չի հոգնի» ուկրաինական հակամարտության ֆոնին, իսկ Վաշինգտոնի եւ նրա դաշնակիցների կողմից Կիեւին աջակցությունը «չի սասանվի»։





























