Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն առաջարկել է Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասին ուղղակի բանակցություններ սկսել Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, որն այս օրերին տեղի է ունենում Նյու Յորքում:

ВВС-ին հայտնում է, որ Իսրայելի վարչապետն առաջարկել է պաղեստինցիներին բանակցություններ սկսել ԱՄՆ-ում եւ շարունակել դրանք Երուսաղեմում եւ Ռամալայում եւ «ժամանակ չծախսել միակողմանի քայլերի վրա»;

Խոսքն Աբասի` սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին ուղղված Պաղեստինի ճանաչման վերաբերյալ գրավոր հարցման մասին է: