Ուկրաինան էլ օգնություն կստանա… Միացյալ Նահանգները Ուկրաինային է տրամադրում 400 միլիոն դոլարի օգնության նոր փաթեթ, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ մեջբերելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքերը։

Նա պարզաբանել է, որ Կիեւը զինամթերք կստանա HIMARS բազմակի հրթիռային համակարգի, հաուբիցների եւ «Բրեդլի» հետեւակի մարտական ​​մեքենաների համար։

Օժանդակության այս փաթեթի շրջանակներում Ուկրաինան օգնություն կստանա նաեւ անձնակազմի պահպանման եւ վերապատրաստման հարցում: