Մոլդովայի «Էյր Մոլդովա» ազգային ավիափոխադրողը մարտի 4-ին չեղարկել է թռիչքները դեպի Վարշավա եւ Լոնդոն, ինչպես նաեւ հակառակ ուղղությամբ։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Մոլդովա»-ն։

Բացի այդ, մարտի 5-ին չեղարկվել են թռիչքները դեպի Ֆրանկֆուրտ, Դյուսելդորֆ, Ստամբուլ, Հռոմ, Բոլոնիա, Դուբլին եւ Թբիլիսի մարտի 5-ին, իսկ մարտի 6-ին թռիչքները դեպի Ֆրանկֆուրտ, Միլան, Թել Ավիվ, Վարշավա։ Ընկերությունը դա բացատրել է ավիապարկի սակավությամբ, այդ թվում՝ ծրագրային (պարտադիր) սպասարկման պատճառով: