Բյուրեղավանի բնակիչ 54-ամյա Ռաֆիկ Բ.-ն թմրանյութը պահել էր պրոթեզի մեջ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 17-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Կոտայքի մարզային վարչությունների եւ Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները, թմրամիջոց պահելու եւ իրացնելու կասկածանքով, բերման են ենթարկել 54-ամյա Ռաֆիկ Բ.-ին: Նրա աջ ոտքի պրոթեզի ամրակի միջից հայտնաբերվել է 2 փաթեթ` 1,2 գ եւ 1,6 գ կանեփանման զանգվածներով, իսկ ձեռքի պայուսակից` 10 սմ շեղբի երկարությամբ գաղտնի փականով ծալովի դանակ:Պարզվել է, որ նույն օրը Ռաֆիկ Բ.-ն իր մոտ եղած կանեփանման զանգվածից Աբովյան քաղաքում օգտագործել է 33-ամյա Արտակ Ա.-ի հետ:Նույն օրը, ժամը 15.45-ին, Արտակ Ա.-ն բերման է ենթարկվել: Նրա մոտ հայտնաբերվել է 2,3 գ կանեփանման զանգված:
Արտակ Ա.-ն հայտարարել է, որ այդ զանգվածն իրեն տվել է Ռաֆիկ Բ.-ն:Սեպտեմբերի 17-ին ստացվել է փորձագետի եզրակացությունը, որ հայտնաբերվածը մարիխուանա թմրամիջոց է:Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:Ռաֆիկ Բ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:


























