ԱՄՆ-ի մի քանի նահանգներում առնվազն 10 մարդ է մահացել վատ եղանակի պատճառով, տեղեկացրել է CNN-ը։

Հզոր փոթորիկը, որը երկրի հարավում ուղեկցվել է գոլֆի գնդակ հիշեցնող կարկտով եւ պտտահողմով, այժմ հասել է Միջին Ատլանտիկա եւ հյուսիս-արեւելք։

Փոթորիկն առաջ է բերել ուժեղ քամիներ, այնքան ուժեղ, որ շրջվել են կցորդիչով բեռնատարներ։

Վատ եղանակի պատճառով առանց էլեկտրականության է մնացել մոտ 1 մլն մարդ։ Կա նոր տեղատարափ անձրեւների, պտտահողմի եւ ուժեղ ձյան վտանգ։

Վատ եղանակի պատճառով մահացածների մեջ Քենտուկիի երեք բնակիչ կա, ուրբաթ ցերեկը տեղեկացրել է նահանգապետ Էնդի Բեշիրը։ Չորրորդ մահը Քենտուկիում գրանցվել է Լեքսինգտոնում. ծառն ընկել է մեքենայի վրա, ինչի պատճառով մահացել է 41-ամյա մի կին, CNN-ին տեղեկացրել են Ֆայեթ օկրուգի մահվան դեպքերի հետաքննությունների գրասենյակում։

Երեք մարդ էլ մահացել է Ալաբամայում, մեկը՝ Արքանզասում, մեկը՝ Միսիսիպիում եւ մեկը՝ Կալիֆոռնիայում, վկայում են պաշտոնական տվյալները։