Հարավային Սուդանի նախագահ Սալվատորե Կիիրն ազատել է պաշտպանության նախարար Անջելինա Թենիին, որը նրա վաղեմի քաղաքական մրցակցի՝ Ռիեկ Մաչարի կինն է, տեղեկացրել է The Associated Press-ը։

Մաչարի գրասենյակը հայտարարել է, որ իր կնոջ պաշտոնանկությունը տեղի է ունեցել առանց խորհրդակցությունների։

Կիիրը ուրբաթ օրը հրամանագիր է ստորագրել պաշտպանության նախարար Անջելինա Թենիին ազատելու մասին։ Նա նաեւ ընդդիմադիր «Սուդանի Ժողովրդա-ազատագրական շարժում» (SPLM-IO) կուսակցության առաջատար անդամներից է, որը հայտնի է որպես 2018թ. խաղաղության համաձայնագրի հիմնական կողմ, այն վերջ դրեց  հնգամյա քաղաքացիական պատերազմին։

Հարավային Սուդանի նախագահը նաեւ պաշտոնից հեռացրել է ներքին գործերի նախարարին, որն իր սեփական կուսակցության անդամն է։ Ազատման պատճառները նշված չեն։

Խաղաղության համաձայնագրի պայմանների համաձայն՝ պաշտպանության նախարարությունը պետք է գլխավորի Մաչարի կուսակցությունը, իսկ ներքին գործերի նախարարությունը՝ Կիիրի կուսակցությունը։

Համաձայնագիրը դանդաղ է իրագործվում, իսկ երկրի պատմության մեջ առաջին ընտրությունները Սուդանից անկախանալուց հետո հետաձգվել են մինչեւ 2024թ. վերջ։