ԳՈՀԱՐ սիմֆոնիկ նվագախմբի եւ երգչախմբի ստեղծման մտահղացման հեղինակ եւ բարերար, լիբանանահայ Հարութ Խաչատուրյանը, Հայաստանի անկախության տոնի առթիվ պարգեւատրվել է «Մովսես Խորենացի» շքանշանով: Նա շքանշանի է արժանացել տասնյակ տարիներ շարունակ սփյուռքի զանազան գաղթօջախներում` վասն հայ երգ-երաժշտության, մշակույթի պահպանման եւ տարածման գործում տարած իր աշխատանքին համար:

1997-ից ի վեր նա շարունակում է նյութապես եւ բարոյապես հովանավորել ԳՈՀԱՐ-ի ամբողջ գործունեությունը` ի հիշատակ իր հոր` Արամ Խաչատուրյանի եւ ի հարգանս իր մոր` Գոհար Խաչատուրյանի: ԳՈՀԱՐ-ն առաջնորդվում է հայկական ԱԲԳ-ով եւ սատար է կանգնում հայ ուսուցչին` հպարտութեամբ ծածանելով Կիլիկիո Թագավորության դրոշը: