Սերբիայի հարավ արեւմտյան Նովի Պազար քաղաքում բռնկված հրդեհի հետեւանքով չորս երեխա է զոհվել, իսկ ծնողները վիրավորվել են, հայտնում է Associated Press-ը՝ հղում տալով ոստիկանությանը։
Հրդեհը բռնկվել է առավոտյան մոտավորապես ժամը 7-ին Նովի Պազարի բնակելի շենքի բնակարաններից մեկում՝ Բելգրադից մոտ 200 կիլոմետր հարավ-արեւմուտք։
Ոստիկանությունից հայտնել են, որ հրշեջները դեպքի վայր են ժամանել ազդանշան ստանալուց րոպեներ անց, սակայն բնակարանն արդեն այրվել է կրակի մեջ:
Հրշեջները բոլոր երեխաներին հայտնաբերել են մեկ սենյակում. Նրանք, ըստ երեւույթին, մահացել են շմոլ գազի թունավորումից։
Ոստիկանությունից հայտնել են, որ ծնողները գտնվել են մեկ այլ սենյակում եւ հոսպիտալացվել: «Նովոստի» թերթը հայտնել է, որ նրանք ծանր այրվածքներ են ստացել։
Հրդեհի պատճառը դեռեւս հայտնի չէ։





























