Ճապոնիայի ցամաքային ինքնապաշտպանական ուժերը ուրբաթ օրը «Երկաթե բռունցք» համատեղ զորավարժությունների շրջանակում վայրէջք են կատարել Կագոսիմա պրեֆեկտուրայի Տոկունոշիմա կղզում, հայտնում է The Japan Times-ը։
«Զորավարժությունները նախատեսված են ծայրամասային կղզիների պաշտպանությունն ու գրավումը մոդելավորելու համար: Նանսեյ կղզիներին մոտ գտնվող վայրում վարժանքներ անցկացնելով՝ ճապոնական եւ ամերիկյան կողմերը ձգտում էին հաստատել իրենց համատեղ կարողությունը՝ պաշտպանելու կղզիների հարավ-արեւմտյան շղթան եւ զսպելու Չինաստանի աճող ծովային ներկայությունը:
Հետախուզական ստորաբաժանումներից ստացված տեղեկատվության հիման վրա ճապոնական եւ ամերիկյան ստորաբաժանումները համատեղ վարժանքներ են իրականացրել։ Բոլոր նախորդ «Երկաթե բռունցք» զորավարժությունները անցկացվել են ԱՄՆ-ում։
Զորավարժություններին մասնակցել են GSDF-ի արագ տեղակայման երկկենցաղային գունդը եւ 31-րդ ծովային էքսպեդիցիոն ստորաբաժանումը, որը տեղակայված է Օկինավա պրեֆեկտուրայում:
Կիկաիջիմա կղզում, որը նույնպես գտնվում է Կագոսիմայում, անցկացվել է նմանատիպ զորավարժություն, որի ընթացքում զորքերը պարաշյուտով վայրէջք են կատարել՝ տարածք գրավելու համար։





























