Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոն շաբաթ օրը NBC News-ին ասել է, որ մտադիր է վերադառնալ Բրազիլիա, որտեղ հետաքննվում է իր անհաջող վերընտրությունից հետո կողմնակիցներին կառավարական գրասենյակներ գրոհելու հարցում իր դերը:

Սա Բոլսոնարոյի առաջին տեսանկարահանված հարցազրույցն է ամերիկյան լրատվական հեռուստաալիքին՝ հոկտեմբերին ընտրությունների պարտությունից եւ հունվարի 8-ին Բրազիլիայում տեղի ունեցած անկարգություններից հետո:

Բոլսոնարոն դեկտեմբերի վերջին հեռացել է Բրազիլիայից եւ տեղափոխվել Օռլանդոյի համայնք, որտեղ էլ տեղեկացել է, որ ինքը անկարգություններ հրահրելու ավելի մեծ հետաքննության առարկա է դարձել:

Բոլսոնարոն ասել է, որ ինքը պատասխանատվություն չի կրում իր հայրենիքում տիրող անկարգությունների համար։

«Ես այլեւս նախագահ չէի եւ գտնվում էի Բրազիլիայի սահմաններից դուրս», - ասել է նա՝ Բրազիլիայում տեղի ունեցածի մեջ մեղադրելով «ձախակողմյան վատ դերասաններին»։

Բոլսոնարոն նաեւ ասել է, որ մտադիր է այս ամիս վերադառնալ Բրազիլիա, քանի որ հետաքննությունը շարունակվում է, եւ նա պոտենցիալ իրավական վտանգի տակ է:

Հարցին, արդյոք կմնա Բրազիլիայում եւ կպատասխանի մեղադրանքներին թե ոչ, Բոլսոնարոն ասել է, որ չի պատասխանում հայցերին եւ «նրան բացարձակապես ոչ մի մեղադրանք չի առաջադրվել»:

Միեւնույն ժամանակ, նա հրաժարվել է խոստովանել, որ ընտրություններում պարտվել է իր «ձախ» մրցակից Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային, որը երկրորդ փուլում հազիվ է հաղթանակ տարել՝ հավաքելով ձայների 50,9%-ը՝ Բոլսոնարոյի 49,1%-ի դիմաց։