Այսօր՝ մարտի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։Ժամը 18:10-ի սահմաններում 2իվ 39 երթուղին սպասարկող գազելը Կոմիտասի պողոտայում՝ շուկայի հարևանությամբ վրաերթի է ենթարկել տղա երեխայի։ Այս մասին հայտնում է Shamshyan-ը:
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, վերջինս տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։
Վրաերթի փաստով Գ․ Ծառուկյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ երեխան եղել է իր մոր հետ, երբ կանգառում մայրն ու որդին իջել են թիվ 259 երթուղին սպասարկող ավտոբուսից ու այդ ժամանակ էլ գազելի վարորդի կողմից վրաերթի է ենթարկվել։
Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:





























