Տղամարդը, ով բռնաբարության մեղադրանքով ավելի քան 16 տարի անցկացրել է ճաղերի հետեւում՝ 4 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել անարդարացիորեն ազատազրկման համար, հայտնում է Associated Press-ը։

Քրիստոֆեր Միլլերի եւ Քլիվլենդ Հայթսի միջեւ համաձայնագիրը հրապարակվել է այս շաբաթ: 2002 թվականին Միլլերը դատապարտվել է 40 տարվա ազատազրկման՝ Քլիվլենդ Հայթսի բնակչուհուն բռնաբարելու մեղադրանքով։

Հարձակման ժամանակ զոհի դրամապանակը գողացել են, եւ ոստիկանները սկսել են հետեւել նրա հեռախոսին, որը եղել է դրամապանակում։ Ի վերջո հեռախոսը գտնվել է Միլլերի մոտ, որը, սակայն, նշել է, որ այն գնել է անծանոթից՝ թմրանյութի դիմաց եւ հերքել է բռնաբարության կամ հարձակման հետ կապված հնարավոր կապը:

Օհայոյի անմեղության նախագիծը ներգրավվել եւ ապահովել է կրկնակի փորձաքննություն, որի արդյունքում պարզվել է, որ Միլլերը, ով ազատության մեջ է 2018 թվականից, անմեղ է: 2021 թվականի օգոստոսին դատավորը վճռել է, որ նա անարդարացիորեն ազատազրկվել է, ինչը նշանակում է, որ նա իրավունք ունի փոխհատուցում պահանջել։