Մահացել է հայտնի դերասան Գուրգեն Սեդրակյանը, ով հայ հեռուստադիտողին հայտնի էր «Ո՞ւր է իմ տղամարդը», «Կյանքի գինը» եւ այլ սերիալներից: Գուրգեն Մարտիրոսի Սեդրակյանը մահացել է սեպտեմբերի 18-ին եւ այսօր տեղի է ունեցել նրա հուղարկավորությունը: Սունդուկյանի անվան թատրոնից հայտնեցին, որ Սեդրակյանը մահացել է սրտի կաթվածից: Նա վերջին տարիներին տառապում էր շաքարախտ հիվանդությունից: 

Դերասանը ծնվել էր 1955 թ. ապրիլի 5-ին:Նա երկար տարիներ աշխատել է Երեւանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում, Երեւանի Համազգային թատրոնում, Երեւանի Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում: Նկարահանվել է բազմաթիվ հեռուստաներկայացումներում եւ հեռուստասերիալներում: