Թուրքիայի Մրցակցության հարցերով խորհուրդը որոշել է տուգանել Իլոն Մասկին՝ առանց խորհրդի թույլտվության Twitter-ի գնման համար։ Այս մասին ասված է երկուշաբթի գերատեսչության տարածած հաղորդագրությունում։

Այնուհանդերձ, հաղորդագրությունում նշվում է, որ «գործարքը թույլատրվել է, քանի որ այն չի հանգեցրել արդյունավետ մրցակցության զգալի նվազման», սակայն «Իլոն Մասկը տուգանվում է 2022 թվականին Թուրքիայում Twitter-ի եկամուտների 0,1 տոկոսի չափով»։

Փաստաթղթում նշվում է նաեւ, որ այս որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով Անկարայի դատարանում 60 օրվա ընթացքում։

2022 թվականի հոկտեմբերի 27-ին Մասկը  44 մլրդ դոլարի գործարք էր կնքել՝ Twitter-ի գնման վերաբերյալ։ Գնելուց անմիջապես հետո նա աշխատանքից ազատել էր գլխավոր տնօրեն Պարագա Ագրավալային եւ ֆինանսական տնօրեն Նեդա Սիգալին։