Սաուդյան Արաբիայի զարգացման հիմնադրամը համաձայնագիր է ստորագրել Թուրքիայի կենտրոնական բանկում 5 միլիարդ դոլարի ավանդ դնելու մասին։

Հիմնադրամի տվյալներով՝ որոշումը կայացրել են Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդելազիզ Ալ Սաուդը եւ թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալման Ալ Սուդը։

Փաստաթուղթը ստորագրել են Սաուդյան Արաբիայի զբոսաշրջության նախարարը, Սաուդյան Արաբիայի զարգացման հիմնադրամի նախագահ Ահմեդ ալ-Խաթիբը եւ Թուրքիայի կենտրոնական բանկի ղեկավար Շահապ Քավջիօղլուն։

«Պայմանավորվածությունը ոչ միայն վկայում է Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի Հանրապետության ժողովուրդների եւ իշխանությունների միջեւ սերտ համագործակցության եւ պատմական կապերի, այլեւ Թուրքիայի ներուժիի զարգացման ջանքերին աջակցելու Էր-Ռիադի նվիրվածության մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Այլ կերպ ասած, այս համաձայնագիրը նշանակում է աջակցություն Թուրքիայի տնտեսական եւ սոցիալական աճին, ինչպես նաեւ կայուն զարգացմանը, հավելել են սաուդյան հիմնադրամում։