ՆԱՏՕ-ի ճգնաժամային կառավարման ամենամյա զորավարժությունները, որոնք նախատեսված են «ռազմավարական ռազմաքաղաքական մակարդակում որոշումների կայացման եւ խորհրդատվության մեխանիզմների փորձարկման համար», տեղի կունենան մարտի 9-15-ը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով դաշինքի մամուլի ծառայությանը։
Հաղորդվում է, որ զորավարժություններում կներգրավվեն «ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, ինչպես նաեւ Շվեդիայում եւ Ֆինլանդիայում քաղաքացիական եւ ռազմական շտաբները, գլխավոր գրասենյակը եւ ռազմավարական հրամանատարությունները»։ «Տեղակայված ուժերը չեն մասնակցի զորավարժություններին»,- պարզաբանել են դաշինքում։ Զորավարժությունները միաժամանակ կներառեն ՆԱՏՕ-ի եւ ԵՄ ինստիտուտների միջեւ տեղեկատվության փոխանակում։
«Զորավարժությունները կներառեն հիբրիդային միջավայրում քաղաքացիական-ռազմական բարդ սցենարի համալիր պատասխանների մշակում»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։





























